25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ընդդիմության դաշտում էլ չկա համապատասխան թեկնածու, ով կարող է այլընտրանք լինել»

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ քանի որ խոշոր ընտրություններ առաջիկայում չկան, ընդդիմությունը, այդ թվում և «Ելքը» փորձում է տեղավորվել ներիշխանական հնարավոր ինտրիգների օրակարգում, ինչպիսին և վարչապետի թեկնածուի հարցն է: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ «Ելքի» պայքարին, որ ինչպես իրենք են հայտարարել, ծավալելու են՝ Հակոբյանն ասաց, որ ընդդիմությունը, որ ցանկանում է լիդեր դառնալ, պետք է օրակարգ գտներ ու հանդես գար ամենառադիկալ կարգախոսներով:

Հիշեցնենք, որ «Ելքից» «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքական ընդվզմամբ է պայքարելու, «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» դեռ կոնկրետ ծրագրի մասին չեն հայտարարել:

«Եթե հասարակական աջակցություն չլինի, «Ելքն» իրական ռեսուրս չունի՝ մասնակցելու այդ ներիշխանական պրոցեսներին: Սակայն այս հարցը կա, և ընդդիմությունն էլ օգտվում է դրանից»,-նկատեց Հակոբյանը, ապա հավելեց. «Սակայն էլի եմ ասում, ես թերահավատորեն եմ մոտենում նրան, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, «Ելքն» ինչ-որ հնարավորություն ունենա դա թույլ չտալու»:

Ըստ նրա՝ ընդդիմության դաշտում էլ չկա համապատասխան թեկնածու, ով կարող է այլընտրանք լինել: «Շատ է եղել, որ ժողովուրդը այլընտրանքային թեկնածուին է ձայն տվել նույնիսկ, քանի որ իշխանության ներկայացուցչին դեմ են եղել, սակայն այդ այլընտրանքային թեկնածուն էլ չի արդարացրել իրեն»,-եզրափակեց քաղ.տեխնոլոգը:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ