Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված սպառազինության և հանդերձանքի նմուշները պատրաստ ենք ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. փոխնախարար
՛՛ Ադրբեջանական կողմը շարունակում է հերքել դիվերսիաների կազմակերպման փաստը, ծաղրում է հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները և լրատվամիջոցների արձագանքները՛՛:
Այս մասին ՀՀ ՊՆ առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանն ասում է. ՛՛Ադրբեջանական կողմի հակառակ պահվածքը, հատուկ գործողությունների արդյունքները հաշվի առնելով, կլիներ տարօրինակ: Եթե գործողությունները իրականացվել են սադրանքի, իրավիճակը հակամարտության գոտում սրելու նպատակով` արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր առաջ, ապա փորձը անկախ արդյունքներից կարելի է լիովին հաջողված համարել:
Ամեն դեպքում, ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով /այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը/, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշները օրենքով սահմանված կարգով փաթեթավորված և կնքված վիճակում ուղղարկվել են մի շարք փորձաքննությունների: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը, որոնց ցուցմունքներով ևս հիմնավորվում է հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը շփման գծի վերը նշված ուղղություններով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված սպառազինության և հանդերձանքի նմուշները պատրաստ ենք ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՛՛: