26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

8 հազար կին փրկվել է քաղցկեղից. Խաչանուշ Հակոբյան/տեսանյութ/

«Ամենանենգ հիվանդությունը, որ սպառնում է բոլորիս՝  քաղցկեղն է: Դեռ քսան տարի առաջ այս հիվանդության մասին շատ քիչ ինֆորմացիա կար և մարդիկ չգիտեին, որ կարող են տարին մեկ անգամ զննման գնալով կանխարգելել այն»,-այսօր՝մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝  Հայաստանը այսօր հետ չի մնում աշխարհի որևէ երկրից, որ կարողանա հետազոտել և բուժել այս հիվանդությունը:

«Այս տարիներին մենք մոտավորապես 8 հազար կնոջ կյանք ենք փրկել,քանի որ հիվանդությունը հնարավոր է բուժել նախաքաղցկեղային փուլում»,-նշեց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը:

Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ  նախորդ տարիների համեմատ վիճակագրությունը փոխվել է: Եթե նախորդ տարիներին քաղցկեղ հայտնաբերվում էր յուրաքանչյուր 15-րդ կնոջ մոտ, ապա այս տարվա վիճակագրությունը ցույց է դվել որ յուրաքանչուր 26-րդ կինն է քաղցկեղով հիվանդ:

Հակոբյանը նշեց, որ վահանաձև գեղձի խնդիրները նույնպես շատ կարևոր են:

«20 տարիների ընթացքում մենք կատարել ենք  540 հազար հետազոտություն, որից  12 հազարի մոտ քաղցկեղ է  հայտնաբերվել»,-հայտնեց Խաչանուշ Հակոբյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ