19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարության նիստին խոսեց Սեյրան Օհանյանը

Այսօր նախքան կառավարության նիստ սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց ՊՆ Սեյրան Օհանյանին անդրադառնալ վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող իրավիճակին:

Նշենք, որ վերջին օրերին թնամին ակտիվացել է, մասնավորապես  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ՊՆ Սեյրան Օհանյանը նշեց, որ ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր  առջև դրված խնդիրը  արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

՛՛Այսօր որոշակի լարվածություն կա ադրբեջանական դիրքերում՝ արտահայտված կրակոցներով ու որոշակի խուճապաահար քայլերով: Լարվածություն կա նաև ՀՀ հյուսիս-արևելյան սահմանում արտահայտված կրակոցներով:

Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին: Որևէ մտավախություն չպետք է լինի մեր ժողովրդի մոտ, մեր զինածառայողներն ինչպես կատարել են իրենց խնդիրը, այնպես էլ շարունակում են կատարել՛՛,-վստահեցրեց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ