15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետարանը թանկացրել է սրճարանների վարձավճարները. Նարեկ Սարգսյան

՛՛Անհնար էր կրկեսն այդ տարածքում վերակառուցել, այդ իսկ պատճառով շենքը պայթեցվեց: Մենք հասկացանք, որ ավելի լավ է նորը կառուցել, այն կրկնում է հին նախագիծը, բարձրությունն ու լայնությունը, մի քիչ ավելի մեծ է լինելու: Քաղաքապետարանը կասկած չունի այդ տարածքի կառուցապատման վերաբերյալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Անդրադառնալով քաղաքապետարանի ապագա ծրագրերին, կապված կիսակառույց շինությունների հետ՝ ճարտարապետը նշեց, որ ծրագիր կա, համաձայն որի` Հյուսիսային պողոտայում կանաչ տարածքն ավելացվելու է մոտ երեք անգամ, արտաքին գեղարվեստական լուսավորություն է ապահովվելու, իսկ գետնի բետոնե ծածկույթը փոխարինվելու է քարե ծածկույթով:

Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի տարածքի մասին Սարգսյանն ասաց, որ դեռևս պարզ չէ, թե ում է այն պատկանում, երկու սեփականատերերն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում են դրա համար: Կազմակեպություններից մեկն ասում է, որ կքանդի տարածքի շինությունը, պայմանագիր կնքելու դեպքում, քաղաքապետարանը թույլ կտա դա անել:

Գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ քննարկումներ են ընթանում Հաղթանակի զբոսայգու ընդհանուր տարածքի վերանորոգման վերբերյալ:

Խոսելով մայրաքաղաքում սնկի նման աճող սրճարաններից՝ Նարեկ Սարգսյանն ասաց, որ իրենք թանկացրել են սրճարանների համար տրվող տարածքների վարձավճարները, և շատ սեփականատերեր արդեն ցանկանում են տարածքները հետ վերադարձնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ