Վշտակցում է
՛՛Հայոց Արծիվները՛՛ վշտակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին Հայրենակիցնե՛ր, թշնամին կրկին նոր դիվերսիայով խախտել է հրադադարի պայմանագիրը: Ցավ ի սիրտ հայ զինվոր է արիաբար զոհվել՝ կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Արցախյան ազատամարտում տարած մեր փառավոր հաղթանակից հետո, նենգադավ ոսոխը գրեթե ամեն օր, խախտելով հայոց սահմանների պաշտպանվածության խաղաղությունը՝ գնդակոծության է եթարկել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, չխնայելով անգամ դպրոցներն ու մանկապարտեզները:
Նա դաժանորեն դիպուկահարի գնդակը մշտապես ուղղել է մեր սահմանները պահպանող հայ զինվորի սրտին: Հայոց բանակի աննահանջ պաշտպանները միշտ արժանի հակահարված են տվել՝ պահպանելով խաղաղության միջազգային հրամայականը:
Փառք ու պատիվ հայոց քաջարի բանակին, նրա բազկին ու բանականությանը և խոնարհում հերոսաբար ընկած բոլոր մարտիրոսվածներին:
՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարական կազմակերպությունը՝ խոր ցավով իր վշտակցությունն է հայտնում հայ ժողովրդի արժանի զավակ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի ծնողներին, հարազատներին ու մարտական ընկերներին:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայոց ազգային բանակին և խոստանում միշտ լինել նրա կողքին, երդվելով, որ եթե թշնամին փորձ անի խախտել մեր երկրի սահմանները, ապա այնտեղ նա կգտնի միայն իր մահը: Զորակցությամբ՝՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարական կազմակերության Նախագահություն