15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոյանը չհասկացավ, թե ինչ կատարվեց իր հետ. Լևոն Զուրաբյան /տեսանյութ/

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսլր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝   իշխանությունը ցանկանում է անպարկեշտ ձեւով մարտի 1-ի հարցը փակել՝  մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելով:

«Սա կլինի իշխանության պլանի իրագործում: Եթե ԱԺ-ում քննարկումների արդյունքում ընդունվի մի որոշում, որտեղ միայն կբավարարվի փոխհատուցման պահանջը, ապա այդ դեպքում սա կհամարվի անբարոյական գործարք», –  ասաց Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանին անդրադարձավ նաև Սամվել Նիկոյանի վերջին օրերի հայտարարություններին:  Ըստ Զուրաբյանի՝ Նիկոյանը  չհասկացավ, թե ինչ կատարվեց իր հետ, ՀՀԿ-ից ընտրել էին անհատ, որը քիչ է ենթակա հասարակության ատելությանը, նրան հանձնարարել են անել այդ կեղտոտ գործը՝ կոծկել մարտի 1-ը:

«Ինքը չհասկացա՞վ, թե իրեն ոնց փչացրին: Չնայած՝ վերջում հասկացել էր: Եթե Կոնգրեսը լիներ Պառլամենտում, ինքը չէր կարող նման կերպ խոսել, իսկ հիմա նրան հակադարձող չեղավ, ոչ ոք չասաց, թե ինչո՞ւ ես քո հնամաշ բառերը նորից ասում», –   ասաց Զուրաբյանը՝ նշելով՝ իշխանությունները ժողովրդից պիտի նորողություն խնդրենն Մարտի 1-ի համար։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ