21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մեկ քայլանոց բան չկա. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն ասում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները լիովին տիրապետում են այն ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են: Այս մասին նա նշեց ԲԴԽ-ի անդամների ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում: «Խնդիր լուծելը պետք է սկսել իրավական կրթությունից: Ժամանակն է, որ մենք մտածող իրավաբաններ ունենանք: Մեզ մոտ կա ընկալում, որ լավագույն իրավաբանն է նա, ով շատ օրենքներ գիտի, բայց դա այդպես չէ»,-նկատեց նա:

Հրայր Թովմասյանն ասաց, որ Արդարադատության ակադեմիայի ստեղծումը որոշակի խնդիրներ լուծում է այս համակարգում: «Մենք այլ ճանապարհ չունենք, եթե ունենք մի ոլորտ, որտեղ պետք է առաջընթաց ապահովենք ու դրա հետևից տանենք մնացած ոլորտները, իրավաբանականն է»:

Հարցին, թե արդյոք օտար լեզուներին տիրապետելը զարգացնելու է իրավական դաշտը, նա պատասխանեց. «Եթե կարծում եք, որ մեկ քայլանոց բան կա, որը պետք է անել, ու բոլոր խնդիրները դրանով կլուծվեն, այդպես չէ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ