Աղբը կհավաքեն լրագրողներն ու PR մասնագետները
“Հայկական Փի Ար ասոցիացիա’’ գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները սեպտեմբերի 15-ին “Մենք կարող ենք” քարոզարշավի շրջանակում, “Հայաստանն առանց աղբի” կամավորական նախաձեռնությանը միանալով, “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի “Կարմիր բլուր” հնավայրի տարածքում կիրականացնեն աղբահավաքում։
Հանրային կապերի ապագա մասնագետներն ու լրագրողներն իրենց նախաձեռնությամբ կոչ են անելու հանրությանը պահպանել պատմական արժեք ունեցող վայրերն ու չաղտոտել բնությունը։
Սեպտեմբերի 15-ին` ժամը 10:00-ին, քարոզարշավի մասնակիցներին և լուսաբանող ԶԼՄ-ներկայացուցիչներին “Կարմիր բլուր” հնավայրի մուտքի մոտ կդիմավորեն “Հայկական Փի Ար ասոցիացիա” գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը և “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի “Կարմիր բլուր” մասնաճյուղի տնօրեն Սուրեն Մալխասյանը։
Կներկայացվի քարոզարշավի նպատակն ու անհրաժեշտությունը, ապա` կկազմակերպվի ճանաչողական էքսկուրսիա հնավայրի տարածքում, որից հետո մասնակիցները կիրականացնեն տեսակավորված աղբահավաք։
Այս մասին տեղեկացնում է “Հայկական Փի Ար ասոցիացիա” գիտատեղեկատվական ՀԿ-ը: