26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական բրենդը ներակայացվել է փարիզյան հեղինակավոր ցուցահանդեսին /ֆոտո/

 «Alexis Accessories» ապրանքանիշի հեղինակ, նկարիչ-մոդելավորող Արմինե Գեւորգյանն օրեր առաջ Փարիզում մասնակցել է ոլորտի ամենահեղինակավոր եվրոպական ցուցահանդեսներից մեկին՝ «BIJORHCA»-ին։

«BIJORHCA»-ն անցկացվում է տարին երկու անգամ՝ B2B ֆորմատով, ինչի արդյունքում աքսեսուարների հեղինակներն անցնում են նախնական ընտրության փուլ եւ հայտնվում բազմապլատֆորմ ցուցահանդեսին։

13,000-ից այցելուների հիմնական մասը գնորդներն են, նրանք, ովքեր ներկայացնում են տարբեր երկրների նորաձեւության տներ, մասնագիտական խանութ-սրահներ եւ հավաքածուներ։

Արմինե Գեւորգյանը Փարիզում ներկայացել է 150 աշխատանքով, որոնցից 17-ն ընդգրկվել են ցուցահանդեսի ամենահեղինակավոր հատվածում՝ trend zone-ում։ Արմինեն հաջող բանակցությունների արդյունքում գործնական կապեր է հաստատել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի եւ Իտալիայի ներկայացուցիչների հետ։

«Alexis Accessories» աքսեսուարները ձեռքի յուրօրինակ աշխատանքներ են,  որոնք շուկա են դուրս գալիս որպես էքսկլյուզիվ նմուշ։ Հիմնական աշխատանքային նյութը հայելին եւ վիտրաժային ապակին է, որն իր փխրունության եւ նուրբ աշխատանք պահանջող «բնավորությամբ» զարդին հաղորդում է անզուգական տեսք եւ անկրկնելիություն։

«Alexis Accessories» զարդերը կրում են Նադեժդա Բաբկինան, Անժելիկա Վարումը, Ալեքսանդր Բույնովը, Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Բադալյանը, Կարինե Խոդիկյանը, Շուշանիկ Արեւշատյանը, մշակույթի, շոու-բիզնեսի, բժշկական ոլորտի այլ հայտի ներկայացուցիչներ։

«ORCHID» նոր հավաքածուն կներկայացվի մարտին։

Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի

28449578_2074198539263900_1894065538_n 28450123_2074198622597225_1530348364_n 28510834_2074198572597230_1984788639_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ