26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սլաքները ուղղված են Քոչարյանի՞ դեմ (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացրած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության տեքստի նախագիծը ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց՝ հարցը ներառելով ԱԺ լիագումար նիստում: Հարցին, թե ինչով է պայմանավորված իշխանության նման քայլը լսումներ անցկացնելուց հետո հիմա էլ ԱԺ-ում քննարկման ներկացնել մարտի մեկի իրադարձությունները, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանեց, թե «պարզ տրամաբանությամբ»: «Եթե լսումներ է եղել, մենք էլ ակտիվ մասնակցել ենք լսումներին, և հիմա կա խնդիր, որ քաղաքական ուժերը կրկին ցանկություն ունեն քննարկման, մենք էլ ասում ենք՝ ցանկություն ունեք, խնդրենք:

Որովեհտև դահլիճում հնչում է մեղադրանք թե այ դուք չեք ուզում քննարկում կատարվի, լսումներից հետո, այսինքն՝ ելույթներ ունեում եք, բայց երբ տեղը գալիս է որ պետք է կոնկրետ քվեարկեք ԱԺ-ում պաշտոնապես քննակվելու համար նախաձեռնությանը, դուք դեմ եք լինում, մենք է լ կողմ քվեարկեցինք, ասացին «չէ դեմ չենք, ինչքան ուզում եք քննարկենք, մենք որևիցե խնդիր չենք տեսնում»,-ասաց նա:

Հարցին, թե այս հարցը կրկին օրակարգ բերելով՝ իշխանության թողտվությամբ արդյոք կարելի է ընկալել որպես մեսիջ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի ապրիլյան զարգացումներից առաջ չակտիվանա՝ հաշվի առնելով նաև լսումներին Նիկոյանի ելույթի շեշտադրումները, Սամվել Նիկոյանը հակադարձեց, թե ինքը որպես Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ինչ եզրակացության մեջ 10 տարի առաջ գրել է, նույնը ասել է նաև ամբիոնից:  «Պարո՛ն նախագա.հ  որտեղից այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է ճակատագրական լինել այդ իրադարձությունների զարգացման վրա»: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ