«Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ դեղերի ստվերային շրջանառություն կլինի» /տեսանյութ/
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ դեղատներից դեղերի վաճառքի կարգի փոփոխությանը և սպառողների իրավունքներին:
Բանախոսը հիշեցևեց՝ այս օրենքի նախագիծը նոր չի գրվել. դրա նախագիծը մշակվել է այն ժամանակ, երբ նախարարը Լևոն Ալթունյանը չէր:
«2016 թվականին օրենք են գրել, երկու տակ ծալել, դրել են բարձի տակ և հիմա էլ հիշել, հանել են: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ առողջապահության նախարարությունը ռեֆորմները միտումնավոր ձախողում է»,- ասաց Պիպոյանը՝ շեշտելով՝ մենք ունենք առողջապահական այնպիսի համակարգ, որն իրականացնում է իր գործառույթն այնպես, որը հասարակության օգտին չէ։
Դեղերի մասին անդրադառնալով՝ բանախոսը նշեց․ «Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ դեղերի ստվերային շրջանառություն կլինի, դեղատունը առանց դեղատոմսի տալու է այն դեղը, որը պետք է տար դեղատոմսով»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։