05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դա չի նշանակում, որ նա դուրս է գալու քաղաքական դաշտից»

«Մենք ուզում ենք ուսումնասիրություններ անել, թե ինչպես է հասարակությունը վերաբերում Արմեն Սարգսյանին, սակայն դա անվճար չի կարող լինել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ ամեն դեպքում, որքանով ինքն է շփումներից հասկացել, հասարակությունն այս պահին թեկնածուի վերաբերյալ գնահատական չունի, այսինքն՝ կարող է գնահատել արդյունքներով:

Ադիբեկյանը հավելեց, որ հասարակությունը միանշանակ չի վերաբերում նաև Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը: «Նա մի քանի անգամ հայտարարել է, որ պաշտոն չի զբաղեցնելու, բայց դա չի նշանակում, որ նա դուրս է գալու քաղաքական դաշտից: Նա կմնա դաշտում, ի՞նչ կանի, դա արդեն իրավիճակը կթելադրի»,-նկատեց սոցիոլոգը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ