26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարատեի ներկայացուցիչը երբեք բիրտ գործողություններ չի կարող կատարել. Սահակյանը՝ քաղաքապետարանից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ  Սահակյանն ասում է, որ Նուբարաշենի կոյուղաջրերի խնդիրը չէր վերաբերում Երևանի քաղաքապետարանի, բայց ամեն դեպքում էլ խնդրի մասին կարելի էր ուղղակի հայտարարությամբ բարձրաձայնել: «Եթե ինչ-որ բան են ներս մտցնում, չգիտես՝ ինչ է, ու վատ հոտ է գալիս, յուրաքանչյուր մարդու պատվի գործն է, այսինքն՝ ինչ-որ բան ես բերում, չես էլ մտածում, թե ինչի համար է բերվել: Նման երևույթներն ավագանու նիստի, նման քննարկումների ընթացքում չի կարելի նման մոտեցում ցույց տալ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպիսի տպավորություններ ունեցավ Երևանի քաղաքապետարանում օրերս «Երկիր Ծիրանիի» ու ՀՀԿ-ականների միջև եղած միջադեպից, ասաց Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ հիմա երկու կողմ կա՝ առաջին, ովքեր ասում են, որ ճիշտ ենբ վարվել ՀՀԿ-ականները, և երկրորդ, ովքեր դեմ եմ հանդես գալիս:

Գալուստ Սահակյանն ինքը տեսանյութն ամբողջությամբ չի էլ նայել, ասում է, որ 18 տարի լինելով խորհրդարանում՝ շատ լավ գիտի, թե ինչպես են նման միջադեպերն առաջանում: 

Դիտարկմանը, թե փաստորեն «Երկիր Ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանի մոտ ստացվում է Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ինչը նա դեռ քարոզարշավին էր խոստացել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Պրիմիտիվ դատողություն է, մարդիկ կարող են նաև իրենց տեսակի մեջ նման դատողություն անել»:

Ինչ վերաբերում է քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի պահվածքին, ով Մարինա Խաչատրյանին գրկեց ու հեռացրեց դահլիճից, ապա ՀՀԿ-ականն ընդգծեց. «Եթե կարատե մարզաձևին ծանոթ լինեք, նրա ներկայացուցիչը երբեք բիրտ գործողություններ չի կարող կատարել, եսիմ ինչ պիտի լինի, որպեսզի նա կարողանա ցույց տալ իր ունեցած ուժը»:

Մեր զրուցակիցը չի կարծում, որ Գոռ Վարդանյանը քաշած կլինի կնոջը:

Գալուստ Սահակյանը բոլորին կոչ արեց մնալ հայ, ապա հավելեց, որ եթե համեմատենք 90-ականների հետ, կտեսնենք, թե որքան տարբերություն կա ներկայիս և այն ժամանակների քաղաքականության միջև:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ