Գնաճն առնվազն 21.9 տոկոս է. «Ելք»
Հունվարի 1-ից թանկացել են բենզինը, սեղմված գազը և այլն, որոնք պայմանավորված են ակցիզային հարկի նր դրույքաչափերի հետ: Այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախքան այդ էլ դիզվառելիքն ու բենզինը թանկացել էին մոտ 18 տոկոսով: «Մինչև հիմա չկա շատ հստակ ու կոնկրետ պատճառաբանություն, թե ինչով են պայմանավորված այս բարձրացումները»,-նկատեց նա՝ հավելելով, որ միշտ միջազգային շուկան է օրինակ բերվում:
Փաշինյանը նշեց, որ մշտապես ընտրություններից հետո գների բարձրացում է լինում: «Հայաստանի հանրապետությունում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա, տեղի է ունեցել կայն սպառման ապրանքների մի հսկայական գնաճ: Կառավարությունը հրապարակում է 2.6 տոկոս գնաճի համար, որը ծիծաղելի թիվ է: Բայց դա առնվազն 21.9 տոկոս է՝ մեր անցկացրած ուսումնասիրությունների արդյունքով»: Սրա համար հաշվի են առնվել ամենալայն սպառման ապրանքների գները:
ԱԱԾ-ի հրապարակած տեղեկատվությունը գնաճի վերաբերյալ նա որակեց որպես ճոճանակ: «Նժարի մի կողում դրել էին թանկացած ապրանքները, մի կողմում էժանացած ապրանքները: Կշռելով ստացել էին, որ գնաճը 2.6 տոկոս է: Հարց է ծագում՝ ինչպես են ստացել այդ թիվը: Ինչ-որ թանկարժեք մեքենայի պահեստամաս էժանացել է 90 տոկոսով, սենց մի ապրանք լցնում են ֆորմուլայի մեջ, ու, բնականաբար, գներն այդպիսի տատանում են տալիս: Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ձան, քանի որ տեղի է ունեցալ նման գնաճ, մենք առաջարկում ենք 35-40 միլիարդ դրամ, որը հարկային բեռի ավելացմամբ պետք է քաղաքացիների գրպանից վերցվի, թողնել քաղաքացիների մոտ, հակառակ դեպքում մեր երկրում ստեղծված սոցիալական ճգնաժամն ավելի է խորանալու»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ այսինքն՝ առաջարկում են վերադառնալ մինչև հունվար եղած Հարկային օրենսգրքին:
Նա նաև հիշեցրեց, որ վերջին տարիներին կենսաթոշակների ավելացում չի եղել: