07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահմանվել են ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Ներկայումս օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք: Սպանդանոցային մորթի գործընթացը լիարժեք կազմակերպելու համար կստեղծվեն նոր սպանդանոցներ:

Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը նախատեսվում է իրականացնել փուլային՝ սահմանելով կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակում անցկացվել է  սպանդանոցային կարողությունների զարգացման հատուկ դասընթաց: Արդյունքում հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ օգտագործելու պայմանով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ