09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կգտնվի մի բարի հայ. կույր երգիչները՝ փաստի առաջ /տեսանյութ/

««Լույս» երգչախմբի անդամները սթրեսի մեջ են: Ծանր իրավիճակ է ու ելք ենք փնտրում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եղիցի լույս կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Մարո Մեսրոպյանը:

Բացարձակ չտեսնող և թույլ տեսողությամբ անձանցից կազմված երգչախմբի անդամները իրենց հոգեկան անդորրը գտնում էին երգարվեստի մեջ: Նրանք բազմաթիվ համերգային ծրագրերով հանդես են եկել Հայաստանում , Արցախում, Վրաստանում:

«Լույս» երգչախումբը նախկինում պարապունքները անց էր կացնում կույրերի միավորման մշակույթի տանը, սակայն մշակույթի տան տնօրենը նրանց արգելեց պարապունքները անցկացնել կույրերի միավորման մշակույթի տան դահլիճում:

«Եղիցի լույս կույրերին» ՀԿ և «Լույս» երգչախմբի   տնօրեն Մարիետա Սարդարյանը բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին: Նա այսօր էլ համոզված է, որ իր սիրելի երգչախմբի անդամները «դրսում» չեն մնա:

«Կգտնվի մի բարի հայ, որը դահլիճ կտրամադրի մեզ»,-հույս հայտնեց Մարիետա Սարդարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ