22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ հիվանդության պրոֆեսորը Սերժ Սարգսյանն է … /վիդեո/

Սայաթ-Նովա 10 հասցեում`  նախկին կաթսայատան տեղում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցումը շարունակում է լարված վիճակում պահել շրջակա 5 շենքերի բնակիչներին, ովքեր չեն դադարում դիմել տարբեր իրավասու մարմինների` շենքի շինարարությունը ապօրինի համարելու և այն դադարեցնելու պահանջով:

Բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը այսօր դիմել էր Henaran.am-ի խմբագրությանը` բարձրաձայնելով իր իրավունքների շարունակական ոտնահարումների մասին: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հանդիպում է խնդրել նախագահ Սերժ Սարգսյանից.

”Իմ հիվանդության պրոֆեսորը, իմ հարցերին լուծում տվողը Սերժ Սարգսյանն է` իմ երկրի նախագահն է: Միայն նա կարող է իմ հարցերին լուծում տալ”,-նկատեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Զրույցի պահին մեզ մոտեցավ “Լարկո գրուպ” ընկերության ներկայացուցիչ Կարեն Աբգարյանը և իրազեկեց, որ Անդրանիկ սարկավագը լրատվամիջոցներին հայտարարել է, որ իրենց վարձած տունը, որտեղ զգեստափոխվում են բանվորները “անառականոց” է:

“Ձեր ասած խոսքը հավատքով ապրող մարդու խոսք չի, դուք ստում եք լկտիաբար”,-Անդրանիկ սարկավագ Մանուկյանին դիմեց Կարեն Աբգարյանը: Սարկավագը նկատեց, որ իր բառերը կարող է հաստատել ապացույցներով:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ