26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արսենը վիրավորվեց ու ողնաշարային վնասվածք ստացավ. իրական հերոսի մասին

Արսեն Հովհանիսյան`ես հավատում եմ, որ դու հոգով մի դար ես, մի պատմություն, քանզի կյանքի ու մահվան մեջտեղում կանգնողը չի կարող գաղափարի զինվոր չլինել

Դժվարանում եմ գրել զգացածիս մասին, գրել հասարակ, պարզ, առանց շատախոսության;Հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ, ապրում նրա հետ, աճում և ամրապնդվում է կյանքի ընթացքում։
Շարքային նորակոչիկ, թե սպա, փորձառու հրամանատար, թե գեներալ, բոլորը կրում են «հայոց զինվոր» կոչումը և արժանի են հարգանքի ու գնահատանքի։
Հովհաննիսյան Արսեն Արմենի ծնվել է1994 թվականի հունիսի 23-ին Երևանում;Սովորել է թիվ 45 միջնաարգ դպրոցում 2001-2012 թթ;Ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է բանակ ԼՂԲ հանրապետության Ջաբրաիլի զորամասերից մեկում;Ամիսներ էր մնացել զորացրմանը ,երբ 2013 թվականի հուլիսի 23 հրադատարի խաղտման հետևանքով ողնաշարային վնասվածք ստացավ`Արսեն Հովհանիսյանը;Անմիջապես տեղափոխել են Ջաբրաիլի հոսպիտալ,հետո Ստեփանակերտ և բուժումը շարունակել Մուրացանի հոսպիտալում;Մինչև հիմա ստանում է բուժումներ ,բայց լիարժեք բուժում կարող է ստանալ միայն Գերմանիայում;Արսենի հետ զրուցելիս հոգիս լցված էր հպարտությամբ ,- ասում էր ,որ շատ է սիրում իր հայրենիքը; Հայրենիք ասելիս հասկանում է իր ընտանիքի ամրությունը, իր բնօրրանը, իրեն շրջապատող մարդկանց համերաշխությունը և վերջապես՝ իր պետությունը։
Այո’, ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն,հայրենիքների սահմանը հատվում և սկսվում է այնտեղ, որտեղ հանդիպում է «Ազատ Արցախը կանգուն է ու հավերժ» պաստառը: Ճանաչելով քո ծննդավայրը, բնակության վայրը, քո ազգի պատմությունն ու մշակույթը, ազգային հերոսներին՝ ճանաչում ես քո հայրենիքը և հպարտանում նրանով։
Մեր երկիրն այսօր ամենից շատ իրական հայրենասերների կարիք ունի։ Կարծում եմ , որ նրանցից մեկն էլ Արսենն է։ Դու իմ ժամանակի Վարդանն ես, Անդրանիկը, Նժդեհը, Մոնթեն և այսպես շարունակ նվիրյալներին կարող եմ գտնել քո կերպարում, քո հայացքում, քո մտքի ու քաջության արմատներում: Դու ընդամենը 23 տարին բոլորած մի երիտասարդ ես, բայց հոգուդ խորքում մի դար ես ու մի պատմություն: Աստված թող մեր ազգին ուժ տա, որ բարությամբ հաղթենք չարին ու առաջ գնանք էլի բազում դարեր:Ես վստահ եմ, որ ուժեղ և խելացի մարդիկ միշտ հաղթում են:

Սուսաննա Իսահակյանի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ