25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է լուծումները գտնել՝ գրավելու ֆրանսիացի տատիկ-պապիկներին

Զբոսաշրջությունը Հայաստանում զարգացել է, բայց ռուսալեզու սեգմենտում, այսինքն՝ հոսքը Ռուսաստանից, Ուկրաինայից է ավելացել. այս մասին Henaran.am-ին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Ըստ նրա՝ դրսի մասշտաբներով դեռ մտնում ենք սփյուռքի հույսին: «Low coster-ն է մտել, ներքին անձնագրերով թողնում են Հայաստան գալ ռուսաստանիցներին, և այդ մարդիկ հանգիստ Հայաստան գնում-գալիս են, նույնիսկ weekend in Armenia (շաբաթ-կիրակին Հայաստանում) ծրագրով:

«Դրա հաշվին է ավելացել զբոսաշրջիկների թիվը, այսինքն՝ լավ աշխատանք է տարվել, բայց խնդիր ունենք booking.com- հետ, որ օրինակ՝ Ղարաբաղի հյուրանոցները մերթ ընդ մերթ հանում են, դնում են, նաև անգլալեզու, ֆրանսալեզու, գերմանալեզու զբոսաշրջիկների, կայքերկ, սպասարկման կենտրոնների հետ պետք է աշխատել:

Իհարկե, նախկինի հետ համեմատած՝ քայլեր արվում են, բայց էլի եմ ասում՝ ռուսների պարագայում լուծումը գտել ենք, բայց պետք է ինչ-որ բան անել, որ ֆրանսիացի տատիկ-պապիկները գան Հայաստան»,-կարծում է Տիգրան Քոչարյանը:

Ըստ նրա՝ տուրիզմն այնպիսի բան է, որ եթե համաատասխան հյուրանոցները և այլն չեղան, տուրիսը գնալու է, մոտ 30 հոգու մոտ ասի, որ վատ է, այդպես տարածվելու է: «Իսկ Երևան-Ջերմուկ-Ծաղկաձոր ինֆրոստրուկտուրա կա, բայց մյուս տեղերում չկա»:

Բացի այդ, նրա խոսքով, խնդիր է այն, որ մենք չենք հասկանում, թե ինչ տուրիզմ ենք ուզում. «Ֆուդ (կերակուրների) տուրիզմն են զարգացնում, բժշկական տուրիզմն են ուզում զարգացնել, բայց այստեղ առաջատար Իսրայելն ու Գերմանիան բազմաթիվ տարիներ են աշխատում, ու նրանց հետ մրցակցելը դժվար է»:

Ինչ վերաբերուում է հարևան Վրաստանին, ապա Տիգրան Քոչարյանն ընդգծեց. «Վրաստանը միլիոններ է ծախսում այդ ամեն ինչի վրա, զուտ Բաթումի վրա 6 միլիոն դոլար 2016 թ-ին է նախատեսված եղել: Սակայն ես չեմ հասկանում, թե ինչպես են Երևանը թողնում, գնում Թբիլիսի, այստեղ ռեստորաններն ավելի լավն են, սպասարկումն ավելի լավն է: Խնդիրն այն է, որ չկա միջին սեգմենտ, մեզ մոտ կամ թանկ հյուրանոց է, կամ շատ վատը, իսկ այնտեղ տասնյակ միլիոնավոր դոլարներ են դրվում: Թբիլիսիում կան տուրիստական մաշրուդներ, այսինքն՝ PR-ի վրա գումար են ծախսում այնտեղ շատ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ