14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

10 հազար ռուբլի կորցրի, կյանք ձեռք բերեցի․ կործանված ինքնաթիռի հրաշքով ողջ մնացած ուղեւորը /ֆոտո/

Սոչիի բնակիչ Մաքսիմ Կոլոմեյցեվը հրաշքով ողջ է մնացել՝ վերջին պահին վերադարձնելով կործանված Ан-148 ինքնաթիռի տոմսը։ 

«Վերջին վայրկյանին ավտոսրահում  խնդիրներ առաջացան, ստիպված թռիչքս մեկ շաբաթով հետաձգեցի։ 10 հազար ռուբլի կորցրի՝ տոմսը հետ վերադարձնելիս, փոխարենը կյանք ձեռք բերեցի»,- գրել է նա սոցկայքում։

Նախօրեին Մաքսիմի 37-ամյակն էր, որոշել է ինքն իրեն նվեր անել՝ մեքենա գնալ։ Նույն օրը պետք է մեկներ Օրսկ՝ մեքենան վերցնելու, սակայն ավտոսրահից զանգահարել ու ասել են, որ միայն մեկ շաբաթից կկարողանան մեքենան վերցնել։ 

երբ Մաքսիմը ավելի ուշ իմացել է, որ ինքնաթիռը, որով պետք է թռչեր, կործանվել է, շոկի մեջ է ընկել։ Ասում է՝ ծննդյանս օրը նորից ծնվեցի։ Նա միակ ուղեւորն է, որ փրկվել է․․․

Հիշեցնենք, որ նախօրեին Մերձմոսկվայում կործանվել է Մոսկվայից Օրսկ թռչող ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 71 հոգի մահացել են։

Фото НТВ.

 
 
Максим отменил торжество с друзьями после известия о трагедии с самолетом
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ