03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հրաժարվում է համաներումից եւ պահանջում

Հատուկ քնչական ծառայություն հրավիրված քաղաքացիական ակտիվիստ “Armenia Today” կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը երեկ զարմացել է:  Քննիչը հայտնել է նրան, որ նախապես առաջադրված երկու մեղադրանքներից մեկը հանվում է, բայց որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն չի տվել: Այդ մասին պատմեց Կիվիրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:

“333 հոդվածից հրաժարվեցին ( կեղծ մատնություն) և մնաց 316 հոդվածը` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնությունը: Համ ի սկզբանե առաջին հոդվածը իմ վրա դնելն էր աբսուրդ և հանելը անհասկանալի մնաց:Այս աբսուրդը անիմաստ է անգամ մեկնաբանելը, գուցե  քննիչը փորձի դա անել: Ինչին խիստ կասկածում եմ”,-նկատեց Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանը նշեց նաև, որ նախաքննական մարմինը հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս խնամքի տակ մինչև 3 տարեկան անչափահաս երեխա կա` առաջարկել է օգտվել հոկտեմբերի 3- ի համաներումից, որը ազդում է ակտիվիստի հոդվածի վրա:

“Ես հրաժարվել եմ այդ համաներումից: Ես պահանջում եմ, որ իմ հանդեպ ապօրինություններ իրականացրած բոլոր անձիք ենթարկվեն պատասխանատվության : Այսօր ինձ կրկին կանչել են ՀՔԾ: Ես կարծում եմ քրեկան գործի ավարտի մասին կհայտնեն և գործը վերջնականապես կուղարկեն դատարան”:

Հիշեցնենք, որ Կիվիրյանը մեղադրվել է Կոմիտաս 5-ի դեպքերին ակտիվ մասնակցության ժամանակ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ