Մեծ Պահքից առաջ ժամանակն է լիցքաթափվելու
Փետրվարի 11-ին՝ ժամը 13:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտ ուրախ շքերթով կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնախմբությունը: Մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, դհոլ- զուռնայով, ձիակառքի և հեքիաթի հերոսների ուդեկցությամբ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որը Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և թեմի երիտասարդների նախաձեռնությամբ Բուն Բարեկենդանն արդեն դարձել է Երևանի ամենաուրախ տոներից մեկը, որին սիրով սպասում են շատերը: Մեր ավանդական շքեղ տոնը վերականգնվում է. Բուն Բարեկենդանը կրկին դառնում է սպասված ու մեծ տոն, որի ժամանակ մեծն ու փոքրը, հարսն ու սկեսուրը, ղեկավարն ու ենթական հավասարվում են, որտեղ կյանքի դիմակները դառնում են տոնական: Մեծ Պահքից առաջ ժամանակն է ուրախանալու, լիցքաթափվելու և հայկական ջերմությամբ լիցքավորվելու: