18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիրների դժգոհություններին միացավ ՀՅԴ-ն

Խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց Կառավարության կողմից ներկայացված «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը» և կից ներկայացված օրենքների փաթեթը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ օրենքը հակասահմանադրական է։ «Դատական օրենսգրքից հանվեց դատավարության մասնակիցներին պատասխանատվության ենթարկվելու դրույթը, սակայն ներառվեց Դատավարական օրենսգրքերում, և առաջինից երկրորդ ընթերցմամբ բերվել են նոր օրենքներ, որոնցում ներառվել են լրիվ նոր դրույթներ։ Փաստորեն փաստաբանները, դատախազները, քննիչները, դատավարության մասնակիցները, եթե վիրավորեն դատարանին, դատարանն իրավունք ունի կիրառել պատիժ՝ մինչև 100 հազար դրամի չափով տուգանք»,-ասաց պատգամավորը։ 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ այսօր առավոտյան խորհրդարանը Փաստաբանների պալատից առաջարկ է ստացել՝ թույլ տալ ներկա լինել նիստին, սակայն քանի որ ԱԺ կանոնակարգով նման բան նախատեսված չէ, փաստաբանների ներկայությունը հնարավոր չի եղել նիստին ապահովել։ «Հորդորում եմ Կառավարությանը կրկին հանդիպել շահագրգիռ կողմին, ի վերջո որևէ մեկն իրավունք չունի խախտել ԱԺ կանոնակարգը և առաջինից երկրորդ ընթերցում բերել երկու նոր նախագիծ, որոնց դրույթները առաջին ռեժիմով չեն անցել»,-ասաց Զոհրաբյանը։ 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս դժգոհեց Կառավարության հրատապությունից՝ նկատելով, որ նախագծի ընդունումն ավելորդ լարավծություն է ստեղծելու։ «Լուծումը, որը հիմա առաջարկվում է, անհասկանալի է, եթե կոնֆլիկտի կողմերից մեկը դատավորն է, ինչո՞ւ պետք է ինքը որոշի ինչպիսի պատիժ կիրառի փաստաբանի նկատմամբ, անաչառության սկզբունքը խախտվելու է»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդունման դեպքում միջազգային ատյաններում հերթական անգամ Հայաստանն է պարտվելու։ Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը ստացել է Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ուստի կոչ արեց կողմ քվեարկել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ