08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

՛՛Նրանց կարգախոսն ինձ հոգեհարազատ է, անհասկանալի է պայքարի մեթոդը՛՛

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է. 

՛՛Առաջիններից մեկն եմ եղել, որ հրապարակավ արտահայտվել եմ Շանթ Հարությունյանի եւ նրա հետ կալանավորվածների ազատության օգտին: Ավելին, համարել եւ համարում եմ, որ Շանթն ու մյուսներն իրենց հարազատների հետ տեսակցելու իրավունք ունեն ու արգելքի կիրառումը՝ քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում է:
Բայց կարծում եմ, որ այս խնդիրներին պետք է հասնել քաղաքակիրթ պայքարի շնորհիվ ու նաեւ համարում եմ, որ ՛՛քաղկալանավոր՛՛ եզրույթը պետք է զգուշությամբ օգտագործել, որովհետեւ Շանթն ու մյուսները դիմել են բռնության, իսկ նման դեպքերում՝ քաղաքականությունը դադարում է գոյություն ունենալուց:
Նաեւ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր երեկ երթ էին կազմակերպել Շանթին աջակցելու համար:
Նրանց կարգախոսն ինձ հոգեհարազատ է, անհասկանալի է պայքարի մեթոդը:
Ճաղերի հետեւից Շանթին դուրս է հանելու այսօրվա իշխանությունը, համենայն դեպս, նա է ցուցարարների պահանջների հասցեատերը:
Այդ համատեքստում առնվազն տարօրինակ է, որ ցուցարաները սուլում ու վիրավորում են իրենց հետ հանդիպելու եկած արդարադատության նախարարին:
Անտագոնիզմի պայմաններում՝ Շանթի եւ մյուսների ազատության հարցը չի լուծվի, որովհետեւ ցուցարաների ագրեսիային կհետեւի իշխանության նույնքան ցուցադրական, բայց անիմաստ ՛՛թասիբի՛՛ ցուցադրումը:
Եթե այս պարզ ճշմարտությունը ցուցարաները չեն հասկացել, ուրեմն Շանթի պաշտպանությունն անհուսալի ձեռքերում է: Եթե գիտակցված են գնում անտագոնիզմի, ուրեմն Շանթի ազատությունը ոչ թե նպատակ է, այլ առիթ աղմուկ բարձրացնելու եւ ինքնագովազդով զբաղվելու համար՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ