Նախարարի համար բոլորը կալանավոր են. haynews.am
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/hrayr_tovmasjan_1389351742.jpg)
haynews.am-ը տեղեկացնում է, որ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ բոլոր քաղբանտարկյալերի երթի մասնակիցները մի պահ կանգ առան կառավարության շենքի դիմաց` “Ազատություն քաղբանտարկյալներին”, “Դուրս եկեք” վանկարկումներով, ինչին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դուրս եկավ շենքից եւ պատասխանեց ցուցարարների ու լրագրողների հարցերին:
“Շանթ Հարությունյանը տեղափոխվել է “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ, որտեղ ինտենսիվ հսկողության ներքո կլինի: Ինձ համար նա կալանավոր է եւ կապ չունի, թե ինչի համար: Ես պատասխանատու եմ նրա առողջության համար”,- ասաց նախարարը: Դիտարկմանը, թե նա պատժվում է քաղաքական հայացքների համար, Հրայր Թովմասյանը չհամաձայնեց` ակնարկելով, թե եթե մեկին չձերբակալեին, իսկ իրեն չձերբակալեին, կարելի էր նման եզրակացություն անել. “Ես ժխտում եմ, որ քաղաքական հայացքների համար է:
Ինչ վերաբերում է ակցիային, ապա սա քաղաքացիական հասարակության իրավունքն է, ավելին` արդարադատության նախարարի դուրս գալը եւ ձեր հարցերին պատասխանելը երկրի կայացման դրսեւորում է”:
Ինչ վերաբերում է տեսակցությունների արգելիքին` Հրայր Թովմասյանն այս առնչությամբ մեկնաբանություններից զերծ մնաց` հիշեցնելով իր նախարար լինելը. “Տեսակցությունը նախաքննական մարմինն է արգելել, ինչի լիազորությունն ունի: Ինչու՞, ես չեմ կարող ասել, որովհետեւ ներկա պահին իրավաբան չեմ, այլ` արդարադատության նախարար: Ցտեսություն ձեզ”:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: