16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված.ՊՆ

՛՛Տարեց տարի կբարելավենք այս համակարգը և ամեն ինչ կանենք, որ արդարությունը բարձունքում գտնվի, ինչպես նաև ծնողների մոտ վստահությունը բանակի նկատմամբ ավելի բարձրանա՛՛,-այսօր Հանրապետական հավաքակայան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ գնահատելով զորակոչի նոր կարգը, որ իրականացվում է վիճակահանությամբ:

Նախարարն ընդգծեց, որ իրենց բոլորի համար հավասար վերաբերմունքը յուրաքանչյուր զորակոչիկի նկատմամբ պարտադիր է: Նա նկատեց, որ այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ նախորդ զորակոչի նույն թվաքանակով այսօր զորակոչ է իրականացվում, և, այնուամենայնիվ, զինված ուժերի համալրման խնդիրները բարձր մակարդակով կատարվում են: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ