Սեյրան Օհանյանը պարզեց, որ իր ցուցումներն ամբողջությամբ չէին կատարել
Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրապետական հավաքակայանում էր: Հիշեցնենք, որ աշնանային զորակոչը դեռևս չի ավարտվել, և նախարարը ստուգում էր զորակոչի ընթացքը:
Սակայն պարզվեց, որ նախարարի ցուցումներից որոշները չեն կատարվել: Սեյրան Օհանյանը նախորդ այցի ժամանակ նշել էր, որ հարկավոր է պատրաստել զինակոչիկների ջերմաստիճանի մասին առանձին թերթիկ, սակայն բուժքույրը ներկայացրեց ընդհանուր գրառումների ցանկը, ինչը չբավարարեց նախարարին:
՛՛Ես պահանջել էի, որ առանձին լիստ լինի դրա համար, և չգիտեմ դուք ինչ եք մտածում, սակայն ես ցուցում էի տվել, և դուք ինձ զեկուցել էիք, որ դա կատարվել է:
Հիշում եք, որ անցյալ տարի խնդիր ունեցանք, զորակոչիկը մահացավ, և հավաքակայանի բժիշկը ստում էր, որ այդ ջերմաստիճանն է ունեցել, և շատերը պատժվեցին՛՛,-շեշտեց ՊՆ-ը:
Բուժքույրը նաև տեղեկացրեց, որ ստուգումների ժամանակ երեք հոգի բարջր ջերմություն են ունեցել: