«Ցավում եմ՝ ոնց են իմ ազգի տղերքին մտցնում ունիտազը, փոխարեն հանեն». Միայնակ գայլը հուզվեց /տեսանյութ/
«Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա նիստը անցավ թեժ մթնոլորտում:
«Սասնա ծռեր»-ից Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) դիմելով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին նկատեց.«Մի տաս դատ առաջ դատավոր Արտուշիկ Գաբրիելյանը` կտրվես դու Արտուշիկ, կամ հակառակը, հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք և էսօր տեսնում ենք, որ իրոք մենք ոչ ԱԺ ունենք, ոչ դատարան: Մակյան, ես իրոք ցավում եմ, որ դուք էդ կազմի մեջ եք, և ցավում եմ՝ ոնց են իմ ազգի տղերքին մտցնում ունիտազը, փոխարեն հանեն»:
Արայիկ Խանդոյանը ընդգծեց` ինչի պետք է մեր հողն ու ջուրը օգտագործվի ոչ ազգային նպատակների համար:
Խանդոյանը խոսելու ընթացքում իրեն վատ զգաց, բայց պահանջեց թույլատրել, որ շարունակի խոսքը:
«Իմ ֆիզիկական ցավերը իմ համար գոյություն չունեն այնքան, ինչքան հոգեկան ցավերը»,-ասաց Արայիկ Խանդոյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ Խանդոյանը վիրավորում է մարդկանց.«Ով ասեց, որ Ձեր ինքնասիրությունը իմից բարձր է ու դուք կարող եք վիրավորել մարդկանց»:
Նշենք, որ այս նիստը ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ և գվարույթում ընդգրկված են` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը:
Մանրամասները` տեսանյութում