15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազգային ժողովի խոսնակը Վայոց ձորի զորամասերում էր /ֆոտո/

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վայոց ձորի մարզի ՀՀ մարտական հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: Աժ  նախագահին  ուղեկցում էին  ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը,  Վայոց Ձորի մարզպետ Էդվարդ Ղազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց սպայական եւ զինվորական անձնակազմի հետ, ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, ծառայության եւ կենցաղային պայմաններին: Զինծառայողների հետ ծավալվեց անկաշկանդ զրույց :ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսքեր հղեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ նվերներ հանձնեց:

Ազգային ժողովի նախագահը այցելեց  նաեւ Խաչիկ գյուղ, զրուցեց գյուղացիների հետ, շնորհավորեց նրանց Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Խաչիկ գյուղի բոլոր երեխաները նվերներ ստացան ԱԺ նախագահի կողմից: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ