22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյուղնախարարն էլ չխախտեց ավանդույթը

Չխախտելով անադույթը՝ՀՀ գյուղա­տնտե­սու­թյան նախարար Սերգո Կարապետյանն երեկ եւս  այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:

     Այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ ուղեկալի առօրյային, զո­րա­նոցային պայմաններին, զրուցեց մարտիկների եւ սպաների հետ, շնորհակա­լու­թյուն հայտնեց նրանց դժվարին, բայց եւ պատվաբեր ծառայության համար, մաղթեց անվտանգ ծառայություն, խա­ղա­ղություն, քաջառողջություն, բարի վերադարձ իրենց հայրական օջախները:

Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու պետականության ամ­րա­­պնդ­ման ուղղությամբ կատարվող քայլերին, նախարարը լավատեսորեն արտա­հայտվեց երկրի վաղվա օրվա վերաբերյալ, կարեւորելով յուրաքանչյուր զինվորի եւ յուրաքանչյուր քաղաքացու անձնական ներդրումը սահմանի անառիկության պահ­պանման եւ հայրենիքի հզորացման գործում:

“Հավատը սեփական ուժերի հանդեպ, լավատեսությունը, աներեր կամքն ու ոգին գործնական հայրենասիրության կարեւոր բաղադրիչներից են: Եվ ես ուրախ եմ, որ մեր սահմանին կանգնած զինվորը, ժամանակակից սպառազինումից բացի, տիրապետում է նաեւ այս զենքերին”,- նշել է նախարարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ