11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործանախարարը զինվորներին հյուր էր

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

 Շնորհավորելով զինծառայողներին եւ նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականցնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին եւ զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը եւ հզորությունը։

 Հայաստանի արտգործնախարարը մաղթեց, որ զինծառայողների ծնողները եւ հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին եւ առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։

 Էդվարդ Նալբանդյանը խաղաղ ծառայություն մաղթեց՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության ամրապնդմանը։

 Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ  ծառայության պայմաններին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ