28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Շանթ Հարությունյանի վրա

Շանթ Հարությունյանի նախկին կինը`  Ռուզաննա Բադալյանը և Շանթի հետ ձերբակալվածների հարազատները  այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրին իրենց պահանջը հայտարարությամբ` նրանք պահանջում են  թույլ  տալ տեսակցել կալանավորվածներին:

 Ռուզաննա Բադալյանը  նկատեց, որ Շանթի օրեր առաջ հայտարարած հացադուլը կապվում է նաև այս հանգամանքի հետ . “Մի քանի օր առաջ Շանթը դիմել է հարազատների այցելությունների արգելքը հանելու պահանջով: Այժմ մենք նույնպես դիմում ենք այդ արգելքը հանելու պահանջով: Հակառակ դեպքում Շանթը դիմել և դեռ կդիմի ծայրահեղ քայլերի, հիմա հացադուլ է հայտարարել, ամբողջ օրը ծխում է, և մենք մտահոգված ենք նրա առողջությամբ”:

 Շանթի նախկին նկինը չի հասկանում այս մեկուսացման իմաստը.”Տեսակցելու արգելքը զուտ սովետական գործելաոճ է, ուզում են հոգեբանական ճնշում գործադրել մեր և Շանթի վրա”:

 “Հայ կանանց ճակատ” նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանն ընթերցեց նախաձեռնության հայտարարությունը, որտեղ ասվում է, որ իրենք պահանջում են անմիջապես միջոցներ ձեռնարկել և անհրաժեշտության դեպքում ապահովել Շանթ Հարությունյանի բժշկական օգնությունը, վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնցով արգելում են նրանց հարազատների տեսակցությունը:

Նոյեմբերի 5-ին մյուս կալանավորվածների հարազատները կարծում են, որ նրանք էլ կմիանան հացադուլին:

Նրանք տեղեկացրին, որ  այսօր տղաների կալանքը ևս երկու ամսով երկարացնում են:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ