19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջադրվել են մեղադրանքներ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Ալավերդի քաղաքի բնակչի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, Կ.Փիրուզյանի սպանությունը, Ալավերդի քաղաքի մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ։ Քրեական գործով այսօր առաջադրվել են մեղադրանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Վերջիններիս միջոցով նախապատրաստվել և իրականացվել են մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։

Մասնավորապես՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել և իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ.Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ.Աբգարյանի մտերիմներ Էդ.Պողոսյանի և Վ.Ավագյանի սպանության համար։ Կ.Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետևել է նրա տեղաշարժին և հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել  Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաև Ալավերդի քաղաքի բնակիչ Ռ.Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, ինչը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում։

Կատարված քննությամբ պարզվել է հանցավոր համագործակցության անդամներից 4-ի ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ.Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։

Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագորցակցությանը մասնակցելու, Կ.Փիրուզյանի սպանության և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերմանն օժանդակելու, Ա.Հարությունյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության, Մ.Ռամազյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու համար։ Քննիչն այսօր միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Կ.Փիրուզյանի սպանության համար ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին։

Նախաքննությունը շարունակվում է, և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցավոր համագործակցության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները բացահայտելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ