16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին:

Ողջունելով ՀՄՄ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Նախագահն ընդգծել է, որ հեռահաղորդակցության և կապի ոլորտում մեր երկրում վերջին տարիներին արձանագրված հաջողությունները նաև Հեռահաղորդակցության միջազգային միության և անձամբ պարոն Համադուն Թուրեի հետ համագործակցության արդյունքն են: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համադուն Թուրեի գործունեությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:

ՀՄՄ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է միության աշխատանքներին, և ուրախ է հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի որոշակի առաջընթացի համար: Նա վստահեցրել է Հանրապետության նախագահին, որ ՀՄՄ-ն այսուհետ ևս պատրաստ է աջակցել կազմակերպության անդամ Հայաստանին՝ ոլորտի մասնագետների և փորձագետների պատրաստման գործում, սերտորեն փոխգործակցել անհրաժեշտ այլ հարցերում:

Համադուն Թուրեի խոսքով, ինտելեկտուալ մեծ ներուժ ունեցող Հայաստանը հեռահաղորդակցության և կապի ոլորտում զարգացման զգալի հնարավորություններ ու հեռանկար ունի, և ուրախ կլինի այսուհետ ևս ոլորտի հետազոտական, աշխատանքային խմբերի քննարկումներին, հեռահաղորդակցության խնդիրների շուրջ հրավիրվող միջազգային համաժողովներին և կարևոր այլ միջոցառումներին տեսնել Հայաստանի ակտիվ մասնակցությունը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ՀՀՄ դերը յուրաքանչյուր պետության և ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի նորարական և հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման միտումներին, առկա խնդիրներին ու դրանց լուծման գործում ՀՄՄ դերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ