31 Հուլիսի, Saturday, 2021
KFC

Վ.Աբգարյանը ձերբակալվել է՝ սպանություն կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով

Foto QK

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 3 անձ ձերբակալվել է:

2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ):

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Փիրուզյանի սպանությունը կատարվել է նույն քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի պատվերով։ Նախաքննական մարմնի և ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից այսօր շուրջ երեք տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ, և բերման են ենթարկվել մի շարք անձինք:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ այսօր՝ հունվարի 18-ին, Վ.Աբգարյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 223-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների՝ սպանությունը կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով։

Ձերբակալվել է ևս երկու անձ, որոնցից մեկը՝ սպանությունը կազմակերպելուն օժանդակելու և հանցավոր համագործակցությանն անդամակցելու, իսկ մյուսը՝ հանցավոր համագործակցությանն անդամակցելու կասկածանքով:

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորվել էր՝ Ալավերդի քաղաքի բնակիչը՝ ծնված 1991թ.:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ