«Ընդդիմադիրները խանդում են իրար»
««Ելքն» իր առջև խնդիր է դրել՝ ստանալու ձնագնդի էֆեկտ, սա նշանակում է, որ նրանք ցանկանում են պրոցես սկսել, որին կարող է միանալ ինչ-որ զանգված, իսկ այդ զանգվածն էլ իր հերթին իր հետևից նոր զանգված կարող է բերել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով հունվարի 19-ին կայանալիք թանկացումների դեմ երթից, որ նախաձեռնել է «Ելք» դաշինքը։
Դիտարկմանը, թե նույնիսկ ընդդիմադիր ուժերը չեն սատարում «Ելքին», թեկուզև խնդիրը դրված է թանկացումների զսպումը, Հակոբյանն արձագանքեց, որ Հայաստանում հաճախ ընդդիմադիրներն իրար ավելի շեն են քննադատել ու քննադատում, քան իշխանությունները: «Քաղաքական ուժերի միջև կա լուրջ անվստահություն, բոլորը շատ լուրջ խանդով են տածում միմյանց նկատմամբ: Բոլորն ունեն իրենց կոնկրետ շահը՝ ոմանք քաղաքական, ոմանք ֆինանսատնտեսական»։