27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծառուկյան» խմբակցության առաջարկը՝ անցնել լրիվ համամասնականի մերժվեց

Կառավարությունն այսօրվա նիստին բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված նախագծին՝ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկել են զերծ մնալ տարածքային ցուցակներից: «Ներկայացված փաստարկները, որ գործող համամասնական համակարգը շեղված է մաքուր համամասնականից ու նմանվում է  մեծամասնականին, սխալ պնդում է. մեծամասնական համակարգը ինքնին վատ բան չէ, այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրում պետք է իրեն բնորոշ համակարգ լինի»,-ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ ցուցակների փակ մասին հատկացված է 50 տոկոս տեղ, այլ երկրներում ավելի քիչ է հատկացվում, իսկ պատգամավորները առաջարկում են 100 տոկոսով անցնել փակ ցուցակների: «Մեր գործող համակարագը 50/50 է, որևէ հիմնավորում չենք տեսնում փոփոխություն կատարելու, եթե անցեինք այդ համակարգին ամբողջությամբ, կունենայինք իրավիճակ, որ անձը ընտրություն կկատարեր միայն կուսակցության օգտին ու չէր իմանա, թե որ պատգամավորն է իրեն ներկայացնելու, խորհրդրանում դեմքով չէր իմանա իր պատգամավորին, իսկ ընտրողը պետք է իմանա, թե ով է իր պատգամավորը»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ