29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գուցե և համարձակ առաջարկություն տրվի. վարչապետ

4888196

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կուտակված գույքի հարկին, հողի հարկին: «Տեղական ինքնակառավարման ոլորտում ու այլ որոտներում կուտակվել են իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարների պարտավորություններ»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց`հաշվի առնելով, որ այդ տույժերի ու տուգանքների հավաքագրված խնդիրները չնայած նախկինում կատարված միջոցառումների ամբողջական լուծում չեն ստացել`անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում , որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը ու կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը:

Սրանից ելնելով՝ վարչապետը Տարածքային կառավարման ու զարգացման, Գյուղատնտեսության ու Ֆինանսների նախարարներին, ՊԵԿ նախագահին ու ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմներ, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման ու նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ:

«Պարո՛ն Մարգարյան, նման խնդիր ձեզ մոտ կա»,-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցրեց նա: Քաղաքապետն արձագանքեց. «Վարձակալության մասով ունենք նման խնդիրներ, կխնդրեի մեզ էլ հանձնարարեք, որ քննարկումներին մասնակցենք»: Կարեն Կարապետյաննն էլ նշեց`պետք է մեկ անգամ, ֆունդամենտալ այս խնդիրը լուծեն, մաքրեն ու ամեն ինչ մաքուր էջից սկսեն: «Որևիցե խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ , որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան ու վերջը դառնան անլուծելի խնդիր, այս իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական և, գուցեև, համարձակ առաջարկություն տրվի»,-ասաց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ