01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ: 

«Խոր վշտով տեղեկացա իրանական նավթատարի վրա բռնկված հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում կարեկցանքի և սփոփանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքը»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ