«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կլինի շարունակական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանայինտնօրենի տեղակալ Կարլո Սկարամելլային, քաղաքականության և ծրագրերի վարչության ղեկավար Դեվիդ Ռիկեմբախին, հայաստանյանգրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային: Ողջունելովհյուրերին՚ նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը, մասնավորա
Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, իրենց հերթին կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծելեն, որ ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են 2019-23 թթ. Պարենիհամաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև համաձայնեցված ռազմավարական ծրագրի ընդունման անհրաժեշտությանը, ինչպեսնաև կարևորել ծրագրի հետևողական շարունակականությունը՚ մինչև ՀՀ բոլոր մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի փոխանցումըՀՀ կառավարությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջևհամագործակցության զարգացմանը: