30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞ւր է ժողովուրդը, չի բողոքում… /տեսանյութ/

 

Պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ բյուջեով նախատեսված հարկերի բարձրացումը, 4.2 տոկոս գնաճն իրական սպառողական զամբյուղի վրա կարող է երկնիշ թվերով ազդել և կյանքը ցույց է տալիս՝ հենց այդպես էլ լինում է: Այս մասին «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասել է «Հոդված 3» ակումբում կայացած քննարկմանը:

«Ժամանակին մենք այս բյուջեն անվանեցինք սոցիալական ճգնաժամի բյուջե, երբ քննարկումներ էին ընթանում: Այդ ժամանակ մենք բոլոր այդ հարցերը բարձրացրինք, փորձեցինք Հարկային օրենսգրքում փոփոխությունների առաջարկ ներկայացնել, որը կկանխեր այս թանկացումները: 

Մեր ընդդիմախոս ՀՀԿ-ն, մյուս գործընկերը, կոալիցիոն կուսակցություններն ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, մենք գիտենք, դա ներկայացրել ենք, ժողովուրդը նորմալ է սրան վերաբերվելու, նորմալ է սա տանելու, նրանք ըմբռնումով են մոտենում մեզ, նրանք մեզ տվել են վստահության քվե: Եվ մեր բոլոր կոչերին, որ դա այդպես չէ, նրանք ունեին մեկ պատասխան՝ ո՞ւր է ժողովուրդը,  չի բողոքում
Հիմա մենք կոչ ենք անում ժողովրդին բողոքել, ցույց տալ, որ իրենք համաձայն չեն, պատրաստ չեն ուղղակի գլուխները կախ համակերպվել այն ամենի հետ, ինչ իրենց գլխին փորձում են ջարդել», –  ասաց Գորգիսյանը:

   Տեսանյութն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ