12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սահմանվելու է կեղտաջուրը, դրա տարատեսակը. քննարկում Աժ-ում

Ազգային ժողովը քննարկման է դրել «ՀՀ ջրային օրենսգրքի մասին» նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտը: Հիմնական զեկուցող Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե նախագծով անդրադառնում են ջրահեռացման խնդրին: «Հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման և մաքրման ուղղությամբ համակարգային լուծումներ առաջարկելն է»,-ասաց նա:

Նախագծով սահմանվում է հասկացություն, թե ինչքան է կեղտաջուրը, դրա տարատեսակը, և սահմանվում են այս տարատեսակների վերաբերյալ կոնկրետ պահանջներ: Բացի այդ հստակեցվում է լիցենզավորման կարգը, կարգավորող մարմինը հստակ լիցենզավորում կիրականացնի այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ, ի տաբերություն այսօր գործողին, երբ բոլորին են լիցենզավորում:

 Արծվիկ Մինասյանը նշեց, թե ծրագրի կարևորությունը, հաշվի առնելով նաև ֆինասական ծանաբեռնվածությունը, կառավարությունը նախատեսում է ժամկետներ՝ մինչև 2030 թ-ը, որպեզի ավելի շատ լինի ներդրումը մասնավորից, որպես բիզնես պրոյեկտ, ինչպես նաև պետության դրամաշնորհային քաղաքականությունն այս ուղղությամբ խթանելու, մասնավոր բարեգործակակն գործունեությունը խթանելու, նաև լինի տնտեսվարողների համար սեփական նախաձեռնությամբ ավելի բարենպաստ վերաբերմունք շրջակա միջավայրի պահպանության համար: Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս պահին որևէ բեռ համայնքների և քաղաքացիների վրա չի դրվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ