11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Թալիշը վերաբնակեցնելու աշխատանքը լավ չի կատարվում․ բանախոս

«Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց կազմակերպությունը պահանջում է վարչապետի հրաժարականը։

Նրա խոսքով՝ իրենց դեռ նախկին վարչապետին են նամակ ուղղել, որում ներկայացրել են սահմանամերձ բնակավայրերը բնակեցնելուն և գյուղացիական տնտեսությունն այնտեղ զարգացնելուն միտված իրենց ծրագիրը, սակայն այսպես էլարձագանք չեն ստացել:

«Մենք ցանկություն ենք հայտնել  համագործակցության համար, սահմանամերձ բնակավայրերը, տնտեսությունը զարգացնենք, վետերանները գնան, բնակեցնեն: Այսօրվա դրությամբ 1 միլիոն 800 հազար մարդ հազիվ լինի, 600 հազար հաշմանդամություն ունեցող թոշակառու, ով պիտի պաշտպանի այս երկիրը»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց այլեւս վարչապետի հետ հանդիպում արդեն պետք չէ:

«Ներդրումներ արեք, մի սպասեք ներդրողներին, թալանված փողերը ձեր մոտ են գտնվում դրեք գործի մեջ ժողովուրդը աշխատի: Դուք  ողջունում եք, որ մարդիկ փախչում են, մարդիկ փախչում են, խի պիտի գյուղացին թողի սահմանը ու գա Երևան, ինչի՞ համար, ի՞նչ գործ ունի գյուղացին այստեղ: Ես ո՛չ այս վարչապետի, ո՛չ Սերժ Սարգսյանի կողմնակիցն եմ, ո՛չ  ընդդիմության: Ես մի դեպքում կծառայեմ Սերժ Սարգսյանին, եթե իր շրջապատը մաքրի»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ Թալիշը վերաբնակեցնելու գործընթացն էլ լիարժեք չի կատարվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ