19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բացառվում է, որ «Ծառուկյան» դաշինքը ստացած չլիներ մեր գրությունը. Փաշինյան (տեսանյութ)

«Շատ դժվար կլինի մեզ մեղադրել խորհրդարանում ոչ ակտիվության մեջ, ինչ վերաբերում է՝ ինչու ավելի շուտ չէինք անում, երբ էլ անեինք, այդ հարցը, միևնույն է, ծագելու էր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով խորհրդարանական մյուս ընդդիմության՝ «Ծառուկյան» խմբակցության հայտարարություններին, թե ինչու «Ելքն» ակտիվ չէր քննադատում Մաքսային ու Հարկային օրենսգրքերի փոփոխությունները դեկտեմբերի վերջին, և ինչու թանկացումների դեմ երթը, որը նախատեսված է հունվարի 19-ին, ավելի վաղ չէր անում:

Փաշինյանը հավելեց՝ իրենք նոր ենք փողոցից եկել խորհրդարան, ցույցեր են  արել, իսկ ԲՀԿ-ն, ի տարբերություն իրենց, չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

Նա անդրադարձավ նաև ընդդիմադիրներն հայտարարություններին, որ իբր թե «Ելքն» ասել է, որ ազատ, թափանցիկ ընտրություններ են եղել: «Մի հատ հարցնես, թե որտեղ է նման բան եղել, «Ելքն» ընտրությունների մասին ասել է, որ համատարած խախտումներ են եղել, ընտրակաշառքներ են բաժանվել»:

Ինչ վերաբերում է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին, պատգամավորը նշեց, որ նախագահի ընդդիմադիր թեկնածուի չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել ՀՀԿ-ի թեկնածուի համար: Հիշեցնենք, որ «Ելքի» թեկնածուն լինելու է Արտակ Զեյնալյանը, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է թեկնածու չառաջադրել: Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք մշտապես աջակցել են «Ծառուկյան» դաշինքն, որպես խորհրդարանական ընդդիմության միասնական դաշտ ձևավորվի, սակայն այդ ջանքերը դեռևս հաջողության չեն հասել: 

«Այդ թեման, չգիտեմ, ավարտված եք համարում, թե ոչ, բայց բացառվում է, որ «Ծառուկյան» դաշինքը չստանար մեր գրությունը (խմբ-նկատի ունի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ), և դա ուղարկվել է, ավելին ես Վաֆե Էնֆիաջյանի ձեռքին այդ նամակի տպագրված տարբերակը տեսել եմ»:

Նիկոլ Փաշինյանը նաև բացառեց, որ «Ելք» դաշինքն աջակցի ՀՀԿ-ի թեկնածուին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ