Այդ որոշումն ինքնին տարօրինակ է. Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանից
«Այդ որոշումն ինքնին տարօրինակ է, պատկերացրեք՝ վաղն էլ Սերժ Սարգսյանը գրի, որ փող հավաքենք, որ 80-ականների զենքը տեղը 90-ականներին առնենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար կոչը մեծ արձագանք է գտել հանրային շրջանակներում: Նախարարը կոչ էր արել ֆինանսապես օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար:
Փաշինյանը հավալեց, որ կառավարությունը բոլոր լծակներն ունի, որ այդ գումարը հավաքի: «Ես ինքս կողմ եմ քվեարկել 1000 դրամների օրենքին՝ նաև նման իրավիճակը հաշվի առնելով, իհարկե, դեպքը, որի մասին խոսվում է, ավելի վաղ է եղել՝ մինչև հիմնադրամի ստեղծումը, բայց կառավարությունն ունի պահուստային ֆոնդ, սոցիալական ցանցում նաև պաշտոնյաների թանկարժեք տները մասին խոսվեց»: Փաշինյանն ասաց նաև, որ անընդունելի է քաղաքացիների հասցեին որակումներ անել: