19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուս-թուրքական սիրախաղը շարունակվում է

Սիրիայում ռուսական բազայի վրա հարձակումների պատճառով ռուսական կողմը բազմաթիվ կորուստներ է կրել, այդ թվում նաև՝ մարդկային զոհերի տեսքով։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հրաման է տվել ռուսական զորքերը Սիրիայից դուրս հանելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, որ այդ հարձակման թիկունքում կանգնած են թուրքական զինված ուժերը, որոնք աջակցել են Իսլամական պետության բեկորներին՝ ռուսների զինակետերը հրթիռակոծելու համար։ 
Այսօր արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը համոզված է ու ունի բավարար հիմնավոր տեղեկություններ, որ այդ արարքը թուրքերի կամ այդ երկրի իշխանությունների ձեռքի գործը չէ։ Ճիշտ է, նա անուններ չի տվել, սակայն նշել է, որ նմանօրինակ բաներ կարող են արվել՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում ձևավորվում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռյակը, որն ունակ է Մերձավոր Արևելքում ու Կովկասում ազդեցիկ դերակատարություն ստանձնելու համաշխարհային քաղաքականության մեջ։ Ակամայից Պուտինը մեղադրանքի սլանքներն ուղղել է դեպի ԱՄՆ կամ նրա դաշնակիցներ, որովհետև մնացած տարբերակները, կարծես թե, Ռուսաստանի առաջնորդը բացառեց։

Ռուս-թուրքական սիրախաղը, ինչպես տեսնում ենք, գնալով շարունակվում է ու ոչ մի կերպ չի տրվում սադրանքներին։ Սա էլ իր հերթին հանգեցնում է այն բանին, որ արևմուտքը գնալով ավելի թշնամաբար է տրամադրվում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներգրավվածությանը։ Փաստացի, Ասադի ռեժիմը պահպանվում է, ու նրան գահընկեց անել ԱՄՆ-ին չհաջողվեց։ Մնում է միայն, որ Ասադի հարցում կոմպրոմիսի գան Ռուսաստանն ու Թուրքիան։ Էրդողանը, ինչպես գիտենք, Ասադի հակառակորդն է ու նրան համարում է Սիրիայի տարածքում քրդական միավորների հիմնական հովանավորը։

Facebook-յան իր էջում գրել է Վաչե Սարդարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ