Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն երկիրն է. Ռիչարդ Կիրակոսյան
“ՀՀ շուրջ գտնվող երկները շատ անկայուն եւ թույլ են: Անկայունությունը ավելի է մեծանում Մերձավոր Արեւելքում` Իրանում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ Հյուսիսային Կովկասում: Հայաստանը միակ պետութունն է , որը կայուն է այս տարաշաշրջանում, այսինքն, ավելի կայուն է ոչ միայն Ադրբեջանից, այլեւ տարածաշրջանի այլ պետություններից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, աղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Քաղաքագետը անդրադարձել է երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջեւ տեղի ունեցած ցույցին, երբ ոստիկանությունը ձերբակալեց քսան ցուցարարների: Սա , ինչպես նաեւ Սաֆարովի արտահանձնումը խոսում են Ադրբեջանի անկայունության մասին:
Անդրադառնալով “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի շուրջ ծավալվող կրքերին եւ Մերձավոր Արեւելքում սկիզբ առած հակաամերիկյան ալիքին, Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ սա արաբական գարունն է, որն անցնում է նոր ժամամանակներ:
Հակաամերիկյան դժգոհությունների ալիքը, քաղաքագետի խոսքով, թեեւ ժամանակավոր է, բայց եւ կրկնվող: Սա ոչ թե Օբամայի , այլ Բուշի քաղաքականության արդյունքն է: