11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Իրական բունտի չեն հանգեցնի»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ չնայած բոլորն էլ տեսնում են, որ սոցիալական բունտի բոլոր հիմքերն ու պատճառները կան, սակայն ոչ «Ելքի» բողոքի ակցիան, ոչ էլ այլ ցույցերը իսկական բունտի չեն հանգեցնի: «Էլի եմ ասել ու ասում եմ՝ հայաստանցին, որպես պայքարի միջոց, ընտրել է արտագաղթը, ոչ թե իր սեփական իրավունքների պաշտպանությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

«Յուրաքանչյուր սոցիալական խումբն իր համար ընտրել է սոցիալական դժվար պայմանների դեմ պայքարելու իր մեթոդոլոգիան՝ արտագաղթ, դրսից ստացած օգնություն, մի կերպ յոլա գնալ, գլուխ պահել: Բացի այդ հարց է առաջանում, թե կոնկրետ ում դեմ է ուղղված լինելու այդ պայքարը: 

Արմեն Բադալյանն ընդգծեց, որ սա կարող է լինել «Ելքի»  PR ակցիան, ինչն իրականում նորմալ է համարում:  Հարցին, թե ովքեր կարող են միանալ այս երթին, նա պատասխանեց. «Խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերից, դժվար թե, միանան: Դա «Ելքի»  PR-ն է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ