19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դանակահարություն և ծեծկռտուք Շատին և Եղեգիս համայնքների բնակիչների միջև. մարզպետն ընդունել է խոշորացված համայնքի ղեկավարին. tert.am

Վայոց ձորի մարզում այսօր Եղեգիս և Շատին համայնքների բնակիչների կողմից միջպետական ճանապարհը չի փակվել: Մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է խոշորացված համայնքի ղեկավարին և Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցը. «Այսօր բնակիչները ոչ մի ճանապարհ չեն փակել, մարզպետն է հանդիպում է ունեցել խոշորացված համայնքի ղեկավարի ու Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարի հետ»:

Ինչ վերաբերում է վերջերս խոշորացված Եղեգիս համայնքի և խոշորացմանը դեմ Շատին համայնքի բնակիչների միջև ծեծկռտուքին ու դանակահարությանը, մարզպետարանից որևէ տեղեկություն չհայտնեցին:

Մարզպետարանի պաշտոնյա Աղվան Հարությունյանն ասաց, որ դեպքեր գրանցվել են. «Նման դեպք կա, սակայն բոլոր գրանցված դեպքերով զբաղվում են իրավապահները, ես ասելիք ու տեղեկություններ չունեմ»:

Եղեգիսի նախկին համայնքապետ Յուրիկ Մկրտչյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես բոլորը,այնպես էլ ինքը լսել է, որ համայնքի բնակիչ է դանակահարվել. «Հունվարի 7-ին կամ 8-ին լսել եմ, որ Դավիթը դանակահարվել է, բայց մանրամասներին չեմ տիրապետում»:

Շատինի նախկին համայնքապետ Սամվել Խուդոյանը, ում կողմնակիցներն են բողոքի ակցիաներ իրականացնում և պահանջում, որ համայնքապետի ընտրությունները չեղարկվեն, Tert.am-ի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցերին: Հարցին, թե տեղեկություն կա, որ իր կողմնակիցները մարդ են ծեծել, դանակահարության դեպք է գրանցվել, ասաց. «Ես հիմա հաշվարկ եմ անում, ուշ զանգեք, բայց չգիտեմ երբ կվերջացնեմ հաշվարկս»: 

Շատին համայնքում գրանցված դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ առաջիկայում պաշտոնական տեղեկատվություն կտրամադրեն:

Առավել մանրամասն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ